Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և հնարավոր է ներսում քաղաքացի լինի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Փրկարարները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։





























