Սմարթֆոնների շուկան գերհագեցած է․ Apple, Samsung, Xiaomi Redmi, Honor և այլ արտադրողներ առաջարկում են տարբեր գնային կատեգորիաների սմարթֆոններ։ Թվում է բազմազանությունը ընտրության լայն հնարավորություն է, մինչդեռ ճիշտ ընտրություն կատարելը հեշտ բան չէ։ Պետք է, նախ, հստակ սահմանել ինչի համար եք ցանկանում գնել սմարթֆոն ՝ ամենօրյա պարզ օգտագործմա՞ն, թե՞ պրոֆեսիոնալ բովանդակության ստեղծման համար։ Կախված օգտագործման նպատակից, կարող է նշանակություն ունենալ սարքի էկրանը, տեսախցիկը, պրոցեսորը, հիշողությունը, մարտկոցը և ծրագրային հնարավորությունները։ Ստորև ավելի մանրամասն անդրադարձ կատարենք շուկայի առաջատարներին։

iPhone․ Apple-ի էկոհամակարգ

Apple iPhone սմարթֆոնները հայտնի են իրենց հզոր պրոցեսորներով, օպտիմիզացված օպերացիոն համակարգով և պարզ ու հարմար ինտերֆեյսով։ iPhone-ի տարբեր մոդելներ նախատեսված են տարբեր պահանջների համար։ Ստանդարտ մոդելները հարմար են առօրյա օգտագործման, լուսանկարահանման և սոցիալական ցանցերի համար, իսկ Pro և Pro Max տարբերակները նախատեսված են ավելի պահանջկոտ օգտատերերի համար՝ առաջադեմ տեսախցիկային հնարավորություններով, ավելի հզոր կատարողականությամբ և պրեմիում դիզայնով։

iPhone 18 Pro և Pro Max մոդելները Apple-ի նորագույն՝ պրեմիում դասի սմարթֆոններն են։ Այս տարի ընկերության սմարթֆոնների ցանկում ավելացավ ևս մեկ կատեգորիա՝ ծալվող iPhone Duo: Ընդամենը մեկ ծալքով սմարթֆոնների ոլորտը վերադասավորվեց․ խաղի մեջ մտավ Apple-ը։

iPhone-ը հայտնի է իր բարձր գնային սանդղակով և տևական ժամանակ բյուջետային iPhone հասկացությունը աննախադեպ էր։ Բայց ընդամենը վերջերս Apple-ը թողարկեց նաև բյուջետային մոդելներ։

iPhone-ի կարևոր առավելություններից է նաև սարքի և Apple-ի այլ արտադրանքների միջև կապը։ Եթե արդեն օգտագործում եք MacBook, Apple Watch կամ AirPods, iPhone-ը կարող է ապահովել ավելի միասնական օգտագործման փորձ։

Samsung․ բազմազան ընտրություն

Samsung սմարթֆոնները բոլորի համար են․ մոդելների բազմազանությունը հնարավորություն է տալիս գնել Samsung սմարթֆոն նախընտրելի գնային սանդղակում։ Օրինակ՝ Samsung Galaxy A շարքը հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են հավասարակշռված սմարթֆոն՝ լավ էկրանով, տեսախցիկով և բավարար կատարողականությամբ։ 2026 թվականի նոր սերնդի A դասի մոդել է Galaxy A57 սմարթֆոնը։ Samsung Galaxy A շարքը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են ժամանակակից հնարավորություններով սմարթֆոն՝ ավելի մատչելի գնով։

Galaxy S շարքը ներկայացնում են ավելի պրեմիում դասի մոդելներ․ ավելի բարձր դասի սմարթֆոններ՝ հզոր պրոցեսորով, առաջադեմ տեսախցիկներով և բարձրորակ էկրանով։ 2026թ․ նորագույն պրեմիում սարքերն են Galaxy S26 շարքը։ Այս սերնդի կարևոր առանձնահատկություններից են Galaxy AI-ի ընդլայնված գործառույթները, լուսանկարների և տեսանյութերի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև օգտատիրոջ համատեքստը հաշվի առնող խելացի առաջարկները։

Samsung-ը տարիներ շարունակ իր կանոններն է թելադրում նաև ծալվող սմարթֆոնների ոլորտում։ 2026 թվականին Samsung-ը ներկայացրել է իր ծալվող սմարթֆոնների նոր՝ Galaxy Z8 սերունդը։ Այստեղ Samsung-ը կենտրոնացել է ոչ միայն ծալվող էկրանի, այլև սարքերի գործնական օգտագործման վրա։ Fold մոդելները հարմար են աշխատանքի, բազմախնդրության և բովանդակություն ստեղծելու համար, իսկ Z Flip մոդելը՝ կոմպակտության, ինքնարտահայտման և հարմարավետ ամենօրյա օգտագործման։

Samsung-ի առավելություններից է նաև AMOLED էկրանների լայն կիրառությունը, որոնք ապահովում են վառ գույներ, բարձր կոնտրաստ և հաճելի դիտման փորձ։

Xiaomi Redmi․ գործնական ընտրություն տարբեր բյուջեների համար

Xiaomi Redmi սմարթֆոնները բազմաթիվ գնորդների նախընտրոթյունն են։ Redmi Note շարքը սովորաբար առաջարկում է մեծ և որակյալ էկրան, լավ մարտկոց, բավարար կատարողականություն և բազմաֆունկցիոնալ տեսախցիկային համակարգ։ Redmi շարքում կարելի է գտնել ինչպես առօրյա օգտագործման համար նախատեսված մատչելի մոդելներ, այնպես էլ ավելի հզոր սմարթֆոններ՝ մեծ էկրանով, բարձրորակ տեսախցիկներով և արագ լիցքավորման գործառույթով։

Այս տարներակը, հատկապես, հետաքրքիր է նրանց, ովքեր փնտրում են մրցունակ հնարավորություններ՝ համեմատաբար մատչելի գնով։ Ավելի բյուջետային տարբերակներից կարելի է դիտարկել REDMI 17C մոդելը, որն ունի 6.9 դյույմանոց էկրան՝ մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 6000 մԱժ մարտկոց։ Իսկ ավելի բարձր դասի հնարավորություններ փնտրողներին կարող է հետաքրքրել REDMI Note 17 Pro շարքը, որն առանձնանում է մեծ մարտկոցներով և առաջադեմ տեխնիկական բնութագրերով։ Օրինակ՝ Note 17 Pro Max 5G-ի համար հայտարարվել է 10,000 մԱժ մարտկոց և 100 Վտ արագ լիցքավորում։ Այսպիսով, Redmi շարքում կարելի է ընտրություն կատարել թե՛ ամենօրյա օգտագործման, թե՛ ավելի պահանջկոտ առաջադրանքների համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մոդելի հնարավորություններն ու գինը։

Եթե առաջնահերթությունը գին/հնարավորություններ հարաբերակցությունն է, Redmi-ն կարող է լինել հետաքրքիր տարբերակ։

Google Pixel․ ԱԲ և ծրագրային թարմացումներ

Google Pixel սմարթֆոնները հայտնի են իրենց բարձրորակ տեսախցիկներով, Android օպերացիոն համակարգի երկարատև թարմացումներով և Google-ի արհեստական բանականության հնարավորություններով։ Դրանք հարմար են այն օգտատերերի համար, ովքեր կարևորում են լուսանկարների բնական գույները, գիշերային նկարահանումը և ծրագրային ապահովման սահուն աշխատանքը։

Google Pixel 11 շարքը Google-ի՝ 2026 թվականի նոր սերնդի մոդելներից է։ Այն համալրված է Tensor G6 պրոցեսորով, 6.3 դյույմանոց OLED էկրանով՝ մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ, 50 ՄՊ հիմնական և 5x օպտիկական խոշորացմամբ հեռաֆոտո տեսախցիկով։ 4985 մԱժ մարտկոցը, 5G կապի աջակցությունը և Android 17 օպերացիոն համակարգը այն դարձնում են ժամանակակից ընտրություն։ Google-ի ԱԲ գործիքները և լուսանկարների մշակման հնարավորությունները ևս նպաստում են ավելի հարմարավետ օգտագործմանը։

Honor․ դիզայն և հավասարակշռված հնարավորություններ

Honor սմարթֆոնները համադրում են ոճային դիզայնը, որակյալ էկրանները և տարբեր բյուջեների համար նախատեսված տեխնիկական հնարավորությունները։ Մատչելի մոդելներից մինչև պրեմիում դասի HONOR Magic շարքը․ բրենդն առաջարկում է տարբեր լուծումներ առօրյա օգտագործման, լուսանկարահանման և աշխատանքի համար։ Օրինակ՝ HONOR 600 Lite մոդելն առանձնանում է 108 ՄՊ հիմնական տեսախցիկով, 120 Հց AMOLED էկրանով և 6520 մԱժ մարտկոցով, իսկ HONOR Magic8 Pro-ն նախատեսված է ավելի պահանջկոտ օգտատերերի համար՝ հզոր կատարողականությամբ և առաջադեմ տեսախցիկային համակարգով։ Honor-ի որոշ մոդելներ ներառում են նաև արհեստական բանականության գործիքներ, որոնք հեշտացնում են լուսանկարների մշակումը և ամենօրյա աշխատանքը։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել սմարթֆոն ընտրելիս

Սմարթֆոն գնելուց առաջ համեմատեք մի քանի կարևոր բնութագիր՝ ձեր կարիքներին համապատասխան մոդել ընտրելու համար։

  • Էկրան․ չափ, լուծաչափ, տեխնոլոգիա և թարմացման հաճախականություն։

  • Պրոցեսոր և հիշողություն․ կարևոր են աշխատանքի արագության, խաղերի և հավելվածների սահուն աշխատանքի համար։

  • Տեսախցիկ․ գնահատեք լուսանկարների ու տեսանյութերի որակը, գիշերային նկարահանման հնարավորությունները և օպտիկական կայունացումը։

  • Մարտկոց․ հաշվի առեք ինքնավար աշխատանքի տևողությունն ու լիցքավորման արագությունը։

  • Օպերացիոն համակարգ․ ընտրեք Android-ի կամ iOS-ի միջև՝ ըստ նախասիրությունների և թարմացումների հասանելիության։

  • Կապի հնարավորություններ․ ստուգեք 5G-ի, NFC-ի և անհրաժեշտ այլ գործառույթների առկայությունը։

  • Դիզայն և պաշտպանություն․ ուշադրություն դարձրեք չափին, քաշին, նյութերին և ջրից ու փոշուց պաշտպանվածությանը։

  • Գին և երաշխիք․ համեմատեք մոդելների հնարավորությունները, գները և երաշխիքային պայմանները։