Ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների պատճառով Հորդանանի իշխանություններն արգելափակել են Telegram մեսենջերի հասանելիությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Հասարակական անվտանգության վարչությունը։
«Հորդանանում Telegram հավելվածի հասանելիությունն արգելափակվել է թվային անվտանգության ամրապնդման և օգտատերերի պաշտպանությանն ուղղված ջանքերի շրջանակում, ինչպես նաև թվային հարթակների օգտագործմամբ սպառնալիքներին և օրենսդրությունը խախտող գործունեությանը վերջ դնելու նպատակով»,– ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ թագավորության իշխանությունները կարծում են, որ մեսենջերը «հարթակ է տրամադրում ծայրահեղականության, ֆունդամենտալիզմի տարածման և ազգային անվտանգությանը սպառնացող կիբերհանցագործությունների կատարման համար»։





























