Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է գործողության ընթացքում PJAK ահաբեկչական կազմակերպության անդամներից կազմված զինված խմբի վնասազերծման մասին։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ խմբի անդամները երկիր էին ներթափանցել արևմտյան սահմանով և ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ Իրանի տարածք ներթափանցելուց հետո խումբը վերցվել է հսկողության տակ։

Ավելի ուշ զինված խմբի և ԻՀՊԿ զինծառայողների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով խումբը վնասազերծվել է։

Հաղորդագրության համաձայն՝ գործողության ընթացքում խմբի անդամներից մեծ քանակությամբ զինամթերք է առգրավվել։

Հայտարարության մեջ զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։