Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։

Կրկին հորդորում ենք Ձեզ՝

Մի՛ բացեք կասկածելի հղումները։

Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։

Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով»,-նշված է հաղորդագրության մեջ։