Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համատեղ պատասխանատվություն են կրում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու և աշխարհում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ներկա պայմաններում այս երեք երկրների ուսերին կարևոր պատասխանատվություն է դրված՝ համատեղ դիմակայել գլոբալ մարտահրավերներին և նպաստել խաղաղությանն ու կայունությանը», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դիվանագետը՝ մեկնաբանելով այս շաբաթ Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Մաո Նինը հիշեցրել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի հիմնադիր երկրներ են և Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Երեք պետությունները «ուս ուսի հաղթանակ են տարել համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում», հավելել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։





























