Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012 թ. կհասնի 3.9 մլրդ դոլարի, իսկ 2013 թ. կգերազանցի 4 մլրդ դոլարի սահմանը:

Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարության մայիսի 31-ի հաստատմանը ներկայացված պարտքի կառավարման 2013-15 թ.թ. ռազմավարական ծրագրում:

Ենթադրվում է, որ արտաքին պետական պարտքը 2014 թ. կշարունակի աճել եւ կհատի 4.2 մլրդ դոլարի սահմանագծին, իսկ 2015 թ. կհասնի 4.5 մլրդ դոլարի: Սակայն ՀՆԱ-ում արտաքին պարտքի տեսակարար կշիռը կնվազի`2012 թ. 36.6%-ից իջնելով 2015 թ. մինչեւ 34%:

Արտաքին պարտքի մարման պիկային շրջանը 2013 թվականն է, երբ կառավարությունը ստիպված է լինելու մարել մոտ 160 մլն դոլար արտաքին պարտք (համեմատության համար` 2012 թ. մարվելու է ընդամենը մոտ 65 մլն դոլար):