Նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 27/29 հասցեի ավտոտնակների հետնամասում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակի հետնամասում մոտ 10 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածումը, ապա ավտոտնակում առաջացած կրակը, ինչի հետևանքով այնտեղ կայանված «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով այրվել են նաև 10 հատ անվադողեր, հարևան ավտոտնակից 2 քառակուսի մետր պենոպլեքսից առաստաղ և կենցաղային իրեր։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոտնակների, ավտոմեքենայի սեփականատերերի ինքնությունը և դեպքի հանգամանքները։