Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ։
Քննչական կոմիտեից NEWS.am—ին հայտնում են, որ կատարվել են նաև այլ նշանակումներ. Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։





























