Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով:

Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ նախագահ ընտրվեց նախկին ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մրակից Էդգար Շաթիրյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց տեղի ունեցած ընտրության վերաբերյալ և հայտարարեց, որ ինքը կմնա ՍԴ անդամ, չի ցանկանում լինել ՍԴ փոխնախագահ։