Քիչ առաջ ցանցի առանձին հատվածներում նկատվել են տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված դժվարություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Viva ընկերությունը։
«Անմիջապես գործարկվել են պահուստային հզորությունները, և ծառայությունների բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։





























