Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, իսկ օրվա մնացած ժամերին ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2–5 մ/վ արագությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի գիշերը կլինի +3…+5 °C, ցերեկը՝ +11…+13 °C։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+8,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+9,
Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+13,
Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+10։





























