Եթե այսօր ընդիմադիրները փողոցային պայքարի են դուրս եկել, ես մտածում եմ, ուրեմն գազի գինը կարող է բարձրացնեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնության դեմ ընդդիմադիր ուժերի պայքարին։

«Սա մի հատ գործընթաց է Ռուսաստանի հետ կապված, որ իրենք ուզում են տանեն առաջ, հետո բերեն պահեն դժվարին ժամանակ գազի գինը կամ բարձրացնեն, կամ գազը կտրեն որոշ ժամանակով, որ այստեղ ներքաղաքական խժբժանք սկսվի»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե Հայաստանը այդ վտանգը չէ՞ր պատկերացնում, որ հակառուսական քայլեր էր անում, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ռուսաստանն ի՞նչ չարեց մեր գլխին, մի հատ կարա՞ս ասես՝ ճակատում ինչ է կատարվել»։