Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ խոշորացված համայնքի Բերդկունք բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Hongqi» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։





























