Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն, այսօր` մայիսի 30-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների:
Դեսպանի խնդրանքով` Նիկոյանը ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրադրությունը:
Ջոն Հեֆերնը կարեւորել է այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանի կարողությունների ամրապնդման, նրա վերահսկիչ դերի բարձրացման համար:
Կողմերը շեշտել են ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:




























