Դե դա արդեն սովորական երևույթ է, եթե եսա յնտեղ եմ, իրենք պետք է ժամանակ առ ժամանակ լարվեն. Ոչինչ կհանգստանան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստին։
«Կառավարության ներկայացուցիչների ընդհանուր պատրաստվածության աստիճանը շատ ցածր է, իրենք շատ անպատրաստ են գալիս ԱԺ։ Ես մոտավորապես կռահում եմ՝ դա ինչից է, որ մինչև հիմա լուրջ քննարկումներ չեն եղել, ընդդիմությունը հաճախ բոյկոտել է Ազգային ժողովի նիստերը։ Օրինակ, մենք մի անգամ չեկանք նիստի, ինտերնետով նայեցի չորս րոպե էր տևել հանձնաժողովի նիստը։ Այսինքն իրենք այդ ռեժիմին են սովոր, գան, իրենք իրար հարցեր չտան, իրենք իրենցից գոհ, ելույթ ունենան, թողնեն գնան։
Հիմա իրենց համար հիմա անբնական վիճակ է, իրենք ստիպված են իրենց մտավոր կարողություններին զոռ տան, ու երբ որ երբեմն արգելքների են հանդիպում, այսինքն ուզում են ինչ-որ բան անել, մեկ էլ տեսնում են՝ պաշար չկա, դա ակամա բերում է այլ դրսևորումների։ Իրենք սովոր չեն նորմալ աշխատանքի, բայց դե ոչինչ, կսովորեցնենք»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ երբ ընդդիմությունը խոսում է կոռուպցիայից, իրավիճակը սկսում է լարվել, Էդգար Ղազարյանն ասաց. «Դե դա թույլ տեղերն են։ Հիմա օրինակ Սասուն Միքայելյանը ինձ ասում է, որ ես կոռուպցիոներ եմ։ Օրինակ իմ գազի կալոնկան որտե՞ղ է, իրանի տեղը կարող է ինքը գիտի, չէ՞։ Իմի տեղը, որ ցույց տա, ուրախ կլինեմ»։
Անդրադառնալով նրան, որ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ Մասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ, որովհետև եթե իր գործը ընկած լիներ իր մոը, կտաներ կալանքի։ Դա արդեն խայսաթ է, իր մոտ, որ գործ է գալիս, երկու ամսով կալանք է տալիս»։





























