«Կալաշնիկով» կոնցեռնը մասնակցել է հավաքական անվտանգության ապահովմանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառման ընթացքում հոլդինգն առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացրել իր նորագույն լուծումները։
Հիմնական ցուցանմուշներից է 5,45 մմ փամփուշտի համար նախատեսված արդիականացված լիաչափ ԱԿ-12 ինքնաձիգը, որը կատարելագործվել է՝ հաշվի առնելով մարտական գործողություններում դրա կիրառման փորձը։ Այն ցուցադրվել է ավելի կոմպակտ տարբերակների հետ միասին։
Մեկ այլ կոմպակտ մոդել՝ ԱԿ‑12ՍԿ-ն, նախատեսված է այն զինծառայողների, մասնավորապես՝ ներիհրետանային հաշվարկների անդամների, ԱԹՍ օպերատորների կամ մեխանիկ-վարորդների համար. վերջիններիս համար հրաձգային զենքը խոցման հիմնական միջոց չէ։ Ինքնաձիգի բոլոր տարբերակները համապատասխանում են մարտ վարելու արդի պահանջներին և առաջնագծից հիմնականում դրական արձագանքներ են ստանում։
Զուգահեռաբար կոնցեռնը ներկայացրել է ԱԿ‑15-ի հիման վրա մշակված՝ 7,62×39 մմ փամփուշտի համար նախատեսված մոդելների շարքը՝ կարճեցված ԱԿ‑15Կ-ն և փոքրաչափ ԱԿ‑15ՍԿ-ն։ Այդ մոդելներում բարելավվել են տեխնիկական ցուցանիշները, էրգոնոմիկան և շահագործման հատկությունները․ դրանք լիովին համապատասխանում են ժամանակակից մարտական չափորոշիչներին։ Այդ նորույթներով հետաքրքրվում են ինչպես ռուսաստանյան պատվիրատուները, այնպես էլ արտասահմանյան գործընկերները։
Առանձին ներկայացվել է ԱԿ‑19 ինքնաձիգը․ այն ստեղծվել է ԱԿ‑12-ի հենքի վրա, սակայն նախատեսված է 5,56×45 մմ փամփուշտի համար։ Այս տրամաչափը լայնորեն կիրառվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և շատ տարածված է ամբողջ աշխարհում, ուստի ԱԿ‑19-ը նախատեսված է հենց արտահանման համար։





























