Հայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է նախաձեռնության հերթական հանդիպումն անցկացնել Հայաստանում։
«Այս պահին պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը և սպասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին Հայաստանում՝ երկխոսությունը շարունակելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։
Հանդիպման ժամկետների, օրակարգի և կազմակերպչական այլ մանրամասների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով կտեղեկացնենք առաջիկայում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ հստակեցվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025-ի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Դրա ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանն ու երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հաստատմանը նպաստելու հարցեր։





























