Սամվել Նիկոյանը չի բացառում, որ նորընտիր Ազգային ժողովի նախագահ կդառնա Հովիկ Աբրահամյանը: Այս մասին Նիկոյանն ասաց այսօր` մայիսի 30-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները ԿԸՀ-ում մասնակցում էին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր`բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Շատ կոնկրետ հարցեր եք տալիս: Թողեք գոնե պաշտոնը ես որոշեմ»:
Նա նաեւ հավելեց, որ ինքը կուսակցական է և ցանկացած որոշում իր մասով ընդունելու է կուսակցությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սամվել Նիկոյանը նշել էր, որ ԱԺ փոխնախագահ չի դառնա:




























