2026 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 166,3 միլիոն դոլարի 148,1 միլիոն լիտր ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք։ Դրա մասին հայտնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների ծավալն աճել է 4%-ով (6,0 միլիոն լիտր), իսկ արժեքը՝ 15%-ով (21,7 միլիոն դոլար)։
2026 թվականի հունվար–հոկտեմբերին արտահանումն իրականացվել է 61 երկիր։ Արտահանման շուկաներն են՝ Ռուսաստանը (23%), Ադրբեջանը (19%), Ղազախստանը (16%), Հայաստանը (10%), Ուզբեկստանը (9%)։





























