2026 թվականին Ռուսաստանից Ղազախստան ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանումն աճել է 18%-ով, Բելառուս՝ 11%-ով, Ղրղզստան՝ 24%-ով, Հայաստան՝ 15%-ով, իսկ աճն ապահոված հիմնական ապրանքներն են եղել ռասպի քուսպը, ոչխարի միսը, եգիպտացորենը, կարագը, ցորենը, ոլոռը և բազմաթիվ այլ ապրանքներ։

«Չնայած մատակարարումների դրական դինամիկային և այն հանգամանքին, որ բազմաթիվ շուկաներում ռուսական ընկերություններն արդեն զգալի մասնաբաժին ունեն, մենք լավ հեռանկարներ ենք տեսնում դեպի ԵԱՏՄ և ՇՀԿ երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետագա ընդլայնման համար»,- ընդգծել է «Ագրոէքսպորտի» ղեկավար Իլյա Իլյուշինը։