Ղազախստանում երկու ամսով արգելել են տրանսպորտի բոլոր տեսակներով հավի թարմ ձվի ներմուծումը, ներառյալ՝ ԵԱՏՄ երկրներից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումը տարածվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 040721 ծածկագրով հավի թարմ ձվի վրա։

Արգելքը չի տարածվում տարանցիկ մատակարարումների, ինչպես նաև ապրանքների երկու կատեգորիայի վրա.

ձվի, որն արտահանողը մաքսային ընթացակարգով ձևակերպել է մինչև հրամանի ուժի մեջ մտնելը, սակայն Ղազախստան է ներմուծել այդ ամսաթվից հետո,

ձվի, որը փաստացի երկիր է ներմուծվել մինչև հրամանի ուժի մեջ մտնելը։

Առաջին դեպքում ներմուծողը պետք է ներկայացնի արտահանման կամ տարանցման հայտարարագիր, իսկ երկրորդ դեպքում՝ բեռի ժամանումը հաստատող ուղեկցող բեռնագիր։