Առաջիկա օրերին Հայաստանի հանրապետական կուսակցությունը համագործակցության մասին համաձայնագիր է կնքելու «Օրինաց երկիր» կուսակցության հետ։ Այդ մասին, այսօր` մայիսի 30-ին, լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
Հիշեցնենք, որ նախքան մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները իշխող կոալիցիայի մաս էին կազմում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիա կազմել:




























