Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԵՄ արտգործնախարարները համաձայնեցրել են դրանում 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այսպես կոչված ստվերային նավատորմի նավերի ընդգրկումը։ Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է DW-ն։

Պատժամիջոցներ կսահմանվեն, մասնավորապես, ռուսաստանյան խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Կիմի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում գտնվող նավթային տերմինալի դեմ։

Այս դեպքում խոսքը ոչ թե պատժամիջոցների 22-րդ փաթեթի, այլ ցանկի արտահերթ թարմացման մասին է։ Ակնկալվում է, որ 22-րդ փաթեթը կընդունվի մինչև Նոր տարի։