Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ դեկտեմբերից Ռուսաստանի հետ սահմանը փակելու՝ Էստոնիայի որոշումը համարժեք պատասխան է «ծրագրված դիվերսիոն գործողությանը», և չի բացառել Լիտվայի կողմից նմանատիպ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, եթե տարածաշրջանում ապակայունացման փորձերը շարունակվեն։

«Եթե տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը շարունակվեն, պետք է պատասխան լինի, իսկ Ռուսաստանը չի հասկանում, երբ մենք չենք արձագանքում նրա գործողություններին։ Նա դա համարում է թուլության նշան։ Եթե նման գործողություններ տեղի ունենային, մենք, անշուշտ, կմտածեինք դրանք կանխող միջոցների մասին»,- պարզաբանել է Նաուսեդան։

Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն հավելել է, որ էստոնա-ռուսական սահմանի փակման դեպքում մարդկանց և տրանսպորտային միջոցների հոսքի զգալի մասը կարող է վերահղվել Լատվիայի տարածքով։

Ըստ նրա՝ դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի երկրի սահմանային անցակետերի համար և, որպես հետևանք, կմեծացնի անվտանգության ռիսկերը։

Տարոն նշել է, որ Լատվիայի իշխանությունները լրջորեն դիտարկում են նմանատիպ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։