Նախապատրաստվում է նոյեմբերի 19-ին Չինաստանում Պուտինի և Թրամփի հանդիպումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման օրակարգի որոշ հարցեր, որոնց թվում է նաև ուկրաինական հակամարտության կարգավորումը։

«Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, դրանց թվում՝ Ուկրաինայի թեման։

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։

Ռուսաստանը Չինաստանին է փոխանցել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի վերաբերյալ իր նկատառումները»,- նշել է Ուշակովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Մայամիում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշումը կախված կլինի Չինաստանում անցկացվելիք գագաթնաժողովի արդյունքներից։