Ռուսաստանի ռեփեր Տիմատին անհաջող հնարքից հետո անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Դա տեղի է ունեցել իր նոր երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որը Տիմատին ձայնագրել է մեկ այլ հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի հետ:
Տեսահոլովակի սցենարով ճոպանից կախված Տիմատին պետք է բարձրանար առաստաղի ամենավերին հատվածը, սակայն երգչի ձեռքը սայթաքել է եւ նա 4 մետր բարձրությունից վայր է ընկել` վնասելով մեջքը, հաղորդում է BluesNews-ը:
Նկարահանման հրապարակից Տիմատիին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է, որ երգիչը կոտրվածքներ չի ստացել: Այդուհանդերձ, նա առնվազն երկու շաբաթ պետք է մնա հիվանդանոցում:
Տիմատին ստիպված է չեղյալ համարել մոտ օրերս նախատեսված համերգը, ինչպես նաեւ չի կարող մասնակցել «Մուզ-TV»-ի մրցանակաբաշխությանը:



























