Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա կարող էր շատ ավելի կոշտ լինել։ Անկեղծ ասած՝ նա նահանջում է»,- նշել է նա։ Թրամփը հավաստիացրել է, որ չի լսել այն մասին, թե Ուկրաինայում Starlink-ի գործունեությունը սահմանափակված է։
Հարցին՝ արդյոք իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ իրանական անօդաչու թռչող սարքերը կարող են թիրախավորել անձամբ իրեն, նա պատասխանել է․ «Ինձ անհանգստացնում է ձեր առողջությունը, որովհետև եթե նրանք հարձակվեն ինձ վրա, ձեր վերջն էլ կգա։ Զգույշ եղեք»։





























