Հրապարկվել են Apple-ի հաջորդ սմարթֆոնի ենթադրյալ կառուցվածքի մի քանի լուսանկարներ:  9to5mac ռեսուրսում հրապարկված լուսանկարներում կարելի է տեսնել սեւ եւ սպիտակ իրանը, ընդ որում` սարքի ետեւի կողմն առավելապես մետաղական է:

Լուսանկարներում նաեւ նոր սերնդի iPhone-ի այլ առանձնահատկություններ են ներկայացված:  Ըստ լուսանկարների` սմարթֆոնի լայնությունը մնում է iPhone 4/4S-ի մակարդակի, իսկ ահա բարձրությունն ավելին է:

Սմարթֆոնի սեւ տարբերակի դիմային ապակին վկայում է այն մասին, որ տեսախցիկը տեղակայված է հեռախոսի ուժեղացուցիչների տակ, հաղորդում է 3DNews-ն:

Նոր iPhone-ի թողարկումը սպասվում է «iOS 6»-ի հետ` աշնանը: