Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ երկուշաբթի ևս մեկ լցանավ է ականի վրա պայթել և հրդեհվել Հորմուզի նեղուցի շրջանում, հաղորդում է պետական հեռուստատեսությունը։
Իրանի ռազմածովային ուժերը պնդում են, որ լցանավը շարժվել է Թեհրանի կողմից չարտոնված երթուղով, երբ Հորմուզի նեղուցից արևելք բախվել է ծովային ականի։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նավը հրդեհվել է և «զգալի վնասներ կրել»։
«Անվտանգ անցումը պահանջում է ծովային կանոնների պահպանում և գործողությունների համաձայնեցում Իրանի զինված ուժերի հետ», - ասվում է հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում է, որ անվտանգությունը «չի կարող ապահովվել դատարկ հռետորաբանությամբ և ստով»։
Սա վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցի շրջանում ականի վրա պայթած արդեն չորրորդ լցանավն է։





























