ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի Բեռլինում կհանդիպեն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ, գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Ուիթքոֆն ու Քուշները «նախատեսում են այս շաբաթ հանդիպել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի շուրջ աշխատելու համար»։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի Բեռլինում։

Axios-ը նշում է, որ հանդիպումը կկայանա նույն օրը, ինչ Շենչժենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովը։

Ամերիկացի պաշտոնյան Բեռլինում հատուկ բանագնացների հանդիպումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան անվանել է «համակարգված դիվանագիտական ջանքեր»։

Աղբյուրի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները «կանոնավոր կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ փոխգործակցելով Ռուսաստանի հետ»։