Հռոմի պապ Լևոն XIV-ի աչքին է դիպել տերողորմյան, որը ներկաներից մեկը նետել է նրա ուղղությամբ Պերուի մայրաքաղաք Լիմայով անցնելիս։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է The Telegraph թերթը։
«Երկուշաբթի՝ [նոյեմբերի 16-ին], Պերուի մայրաքաղաքով շրջելիս Հռոմի պապին է դիպել հավատացյալներից մեկի նետած տերողորմյան։ Առարկան դիպել է նրա աչքին», — ասվում է հրապարակման մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Կաթոլիկ եկեղեցու 71-ամյա առաջնորդը պապամոբիլով ուղևորվում էր Լաս Պալմաս ավիաբազա՝ իր հարավամերիկյան շրջագայության եզրափակիչ պատարագը մատուցելու, ճշտվում է տեքստում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է քահանայապետն առարկայի հարվածից հետո ձեռքը տանում դեմքին և սկսում տրորել վնասված աչքը։
Լաս Պալմաս ավիաբազայում եզրափակիչ աստվածապաշտությանը հավաքվել է շուրջ մեկ միլիոն մարդ։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Լևոն XIV-ը նախկինում Պերուն անվանել է իր երկրորդ հայրենիքը. այնտեղ նա անցկացրել է կյանքի զգալի մասը և զբաղվել միսիոներական գործունեությամբ։





























