ԱՄՆ ռազմական գերատեսչությունն արդեն իններորդ անգամ անընդմեջ չի կարողացել անցնել հաշվետվությունների աուդիտը, ասվում է գերատեսչության՝ 2026 ֆինանսական տարվա զեկույցում։

«Մենք չկարողացանք ձեռք բերել բավարար և պատշաճ աուդիտորական ապացույցներ, որոնք կարող էին հիմք ծառայել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար», - ասվում է գերատեսչության գլխավոր տեսուչի հայտարարության մեջ։

Զեկույցում արձանագրվել են ֆինանսական հաշվետվությունների ներքին վերահսկողության համակարգի 14 էական թերություններ և օրենսդրության պահանջների չպահպանման հինգ դեպքեր։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իր առջև նպատակ է դրել արդեն 2028 թվականին ապահովել ամբողջ գերատեսչության աուդիտի հաջող անցումը։