Նավթի գները երեքշաբթի առավոտյան չափավոր նվազում են՝ նախորդ օրվա կտրուկ անկումից հետո։

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանանում էին 0,75 դոլարով (0,81%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարի։ Երկուշաբթի Brent-ը էժանացել էր 3,4 դոլարով (3,6%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92,44 դոլարի։

WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում էժանանում էին 0,74 դոլարով (0,86%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 84,98 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում պայմանագիրն էժանացել էր 2,84 դոլարով (3,28%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 85,72 դոլարի։