Պնոմպենի Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը նվիրված է 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Այս օրերին արդեն ավելի քան 1000 այցելու տաղավարում Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանների օգնությամբ «մնջախաղ» է խաղացել անցորդների հետ, իսկ Ֆրանկոֆոնիայի ավանի մշակութային ծրագրում Մնջախաղի թատրոնը ելույթ է ունեցել «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ։