Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը նոյեմբերի 16-ին կարգադրել է իրեն պատկանող Berkshire Hathaway ընկերության՝ շուրջ 5,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերը փոխանցել չորս բարեգործական կազմակերպության։

«Նախորդ Գոհաբանության օրը ես գրել էի, որ բարությունը ոչինչ չարժե, բայց, միևնույն ժամանակ, անգին է։ Մեկ տարի անց կհավելեմ՝ այն ունի բարդ տոկոսի էֆեկտ», — ասված է նրա նամակում։

Նշենք, որ Berkshire Hathaway-ը և վերջինիս կազմում ընդգրկված ընկերությունները գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ ապահովագրության, էներգետիկայի, կոմունալ տնտեսության, երկաթուղային փոխադրումների, արտադրության, ծառայությունների մատուցման և մանրածախ առևտրի ոլորտներում։