Իրանցի զինվորականները հարված են հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում գտնվող ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«ԱՄՆ բանակի անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի շարունակվող խախտումներին ի պատասխան՝ […] այսօր առավոտյան գործողության ընթացքում հարված է հասցվել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում գտնվող ԱՄՆ ռադիոտեղորոշիչ կայանին», — ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։