ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա շաբաթներին կզբաղվեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում եվրոպական պատվիրակության համար պաշտոնական մանդատի մշակմամբ։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախարարները ցանկանում են մասնակցել հարցի էության քննարկմանը», - նշել է պարբերականի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, այլ պաշտոնյաների խոսքով, մանդատի նախապատրաստման խնդիրը կդրվի ԵՄ երկրների դեսպանների վրա։
Նոյեմբերի 13-ին Դուբլինում կայացած Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է, որ ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են Ուկրաինայի հարցով բանակցությունների համար իրենց պատվիրակության կազմը։ Նրա խոսքով՝ դրանում կընդգրկվեն ԵՄ կառույցների՝ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի, ինչպես նաև «ցանկացողների կոալիցիայի» հինգ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։





























