Տանզանիայում ամեն տարի «վհուկների որս» են կազմակերպում: 2005-2011 թականների ընթացքում այդ երկրում մահապատժի է ենթարկվել 3 հազար մարդ, ովքեր կասկածվել են կախարդության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության քենիական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, դրանք հիմնականում տարեց կանայք են:
Իրավապաշտպանների հաղորդագրության մեջ նշվում է, որ Տանզանիայում տարեկան միջինը մահապատժի է ենթարկվում 500 կին, որոնց մեծ մասը տարեց կանայք են` կարմիր աչքերով: Իշխանությունները կասկածում են, որ այդպիսի աչքերով կանայք կախարդներ են, հաղորդում է NEWSru.com-ը:
Առավել շատ տուժել են հյուսիսային Մվանզա եւ Շինյանգա նահանգների բնակիչները: Միայն Շինյանգա նահանգում 2010 թվականին կախարդության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 242 մարդ:
Իրականում տեղի բնակչուհիների կարմիր աչքերը աղքատ ընտանիքներում սնունդ պատրաստելիս օգտագործվող վառելիքի արդյունք է, նշում են իրավապաշտպանները:




























