Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Idnes լրատվական պորտալը։
Տուժածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության և փրկարարների չորս բրիգադներ։
Բախումը տեղի է ունեցել Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանի մերձակա երկաթուղային հատվածում։ Հաղորդագրության համաձայն՝ գնացքները միաժամանակ նույն գծով շարժվել են միմյանց ընդառաջ։





























