Միջազգային քրեական դատարանը Հաագայում Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորին դատապարտել է 50 տարվա ազատազրկման Սիերա-Լեոնեում քաղաքացիական պատերազմի տարիներին ռազմական հանցագործներին աջակցելու համար:

Ինչպես նշել է դատավոր Ռիչարդ Լյուսսիկը, Թեյլորն ադամանդների վաճառքից ստացված գումարներով զենք է գնել Միացյալ հեղափոխական ճակատի համար: Այդ կազմակերպության գրոհայինների խղճին տասնյակ հազարավոր սպանություններ են ծանրացած 1991-2002թ. տեղի ունեցած պատերազմի ընթացքում:

Թեյլորին առաջադրվել են նաեւ բռնաբարությունների, ահաբեկչության եւ կտտանքների մեղադրանքներ: Չառլզո Թեյլորի դատավարությունը տեւել է հինգ տարի:

Սիերա-Լեոնեում պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների նկատմամբ հրեշավոր հանցագործություններ են կատարվել: Միացյալ հեղափոխական ճակատի գրոհայինները «զվարճանալու համար» գրազ էին գալիս, թե ինչ սեռի է նորածինը, ապա բացում հղի կնոջ որովայնը: Պատերազմի ընթացքում զոհվել էր մոտ 75 հազար մարդ: