Մենք ոչ մեկի հետ կռված չենք, որ դեռ մի բան էլ հաշտեցման օրակարգ ունենանք։ Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը բոլոր հարցերը բարեկամական և գործընկերային մթնոլորտում՝ միմյանց շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելու օրակարգ ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերին նախատեսում է երեք անգամ այցելել Ռուսաստան։