Նոյեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 106/4 հասցեի դիմաց բախվել են «Changan Deepal» մակնիշի, 48-ամյա Հովիկ Դ․-ի վարած «Honda Accord» մակնիշի, 30-ամյա Արթուր Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 57-ամյա Զեփյուռ Ս․-ի վարած «Toyota» մակնիշի և 38-ամյա Գարիկ Ֆ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենայի սեփականատիրոջ ու վարորդի ինքնությունը։