Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում օտարերկրյա պետությունը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ է կիրառել՝ ընտրողներին դրդելով քվեարկել ընդդիմության օգտին։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մեկնաբանելով զեկույցի այս դրույթը՝ Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրել է օտարերկրյա ազդեցության հետ կապեր ունենալու մեջ։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որ պետության մասին է խոսքը։

«Դե եկեք բացատրեք՝ սա ինչ է։ Եկեք բացատրեք, թե ինչու է ԵԽԽՎ զեկույցում հենց այսպես գրված», — ասել է Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։