Ւտալիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով բենզինից լրացուցիչ հարկ է գանձվելու: Կառավարության որոշմամբ` վառելանյութի յուրաքանչյուր լիտր երկու սենթով թանկ է լինելու, իսկ հավաքված միջոցները կուղղվեն աղետի հետեւանքների վերացմանը, հաղորդում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ բացի ավերված բնակելի տներից եւ պատմական կառույցներից, երկրաշարժը վնասել է նաեւ արդյունաբերական օբյեկտները: Երկրաշարժի գոտում արդեն արտակարգ դրություն է գործում, կես տարով դադարեցվել է բնակչությունից հարկերի գանձումը:
Հունիսի 4-ին երկրում սգո օր է հայտարարված: Էմիլի Ռոմանիա նահանգում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 24 մարդ, անօթեւան է մնացել 14 հազ. մարդ:




























