Մարդիկ փողոցում պետք է ավելի շատ ժպտան անցորդներին կամ պարզապես նրանց հետ տեսողական շփում հաստատեն, պնդում են գիտնականները: Նրանք կարծում են, որ մեկ հպանցիկ հայացքը կարող է շրջապատողների կյանքում շատ բան փոխել:
Ըստ գիտնականների` բավական է միայն մեկ հայացք` մյուսների հետ շփում նախաձեռնելու համար: Քանի որ մեծ քաղաքներում մարդիկ հազվադեպ են միմյանց նայում, շատերը մենակության սուր զգացողություն են ունենում: Սակայն հենց փոքր քաղաքների բնակիչներն են ավելի ծանր տանում մեկուսացումը:
Այդ ամենն ազդում է առողջության վրա. հայտնի է, որ միայնության զգացողությունը թուլացնում է իմունիտետը, գրում է MedDaily-ին:
Իսկ եթե մարդը հայացքով հանդիպում է մյուսին, ով ժպտում կամ չի ժպտում, նա իրեն ներգրավված է զգում հանրության մեջ:




























