Չինաստանի Շենչժեն քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման օրակարգն արդեն ձևավորված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արևելաասիական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։
«Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այն, ըստ էության, ձևավորված է։ Ես չեմ մեկնաբանի այն, թե ինչ են ասում մյուս մասնակիցները նախապատրաստվող միջոցառման բովանդակային կողմի վերաբերյալ», — հայտարարել է Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը։
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների և միավորման գործընկերների առաջնորդների հանդիպումները Մանիլայում անցկացվում են նոյեմբերի 15-ից 17-ը։





























