Պատգամավոր Հիքմեթ Մամեդովն առաջարկել է վերանայել պետական բյուջեի հաշվին ռուսերենով ուսուցման ֆինանսավորումը։

Նրա խոսքով՝ ռուսական բաժնում սովորում է 157 հազար աշակերտ, իսկ ադրբեջանականում՝ 1,57 միլիոն։ Նրանցից յուրաքանչյուրի կրթությունը պետության վրա տարեկան արժենում է 2 հազար մանաթ։

«Ինչո՞ւ է պետությունը վճարում ռուսերենով ուսուցման համար այն դեպքում, երբ անգլերեն կամ չինարեն դասավանդմամբ և պետբյուջեի հաշվին ֆինանսավորվող դպրոցներ գործնականում չկան։ Ի՞նչ հատուկ կարգավիճակ ունի ռուսաց լեզուն»,- հարց է հնչեցրել պատգամավորը։

Նա նշել է, որ համանման իրավիճակ է նկատվում նաև բուհերում։