Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն օգտակար է ցանկացած պարագայում, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը երեք միջուկային տերությունների մասին է։ Այս մասին Արևելաասիական 21-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ՝ նման հանդիպումն օգտակար է ցանկացած պարագայում,– ընդգծել է նախարարը,– քանի որ դրանք երեք միջուկային տերություններ են, որոնցից երկուսը նաև աշխարհի խոշորագույն տնտեսություններն են, ինչպես նաև երկրագնդի տարբեր տարածաշրջաններում բազմաբնույթ շահեր ունեցող երկրներ»։