Սերբիայում՝ Ստարա Պազովա քաղաքից ոչ հեռու, ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ենթադրվում է, որ այն ՄիԳ-29 կործանիչ է։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է սերբական Nova.rs պորտալը։

«Մտավախություն կա, որ պատահարի հետևանքով կարող են զոհեր լինել։ Դեպքի վայրում են հրշեջները, շտապօգնության, ոստիկանության և ռազմական ոստիկանության աշխատակիցները»,— ասվում է հաղորդագրության մեջ։

Պորտալի տեղեկություններով՝ արտակարգ ծառայություններն աշխատում են ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում։